Բաժին. Այլ Լուրեր

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ

2013 թվականի համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու նոր մրցույթի գրանցման մեկնարկի մասին: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչև դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները: Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am և լրացնել հայտը:  Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ և մայիս ամիսներին:

«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները  պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը և հյութի մետաղական տարան:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն սերվերի վրա:

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

Հիշեցնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Share