Այլ Լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձնամաքրման ու մշական աշխատանքներ են տարվում

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են‚ որոշ հատվածներում՝ բուք‚ ցածր տեսանելիություն։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին՝ կատարելով ձնամաքրում‚ ճանապարհների երթևեկելի մասի մշակում՝ աղավազային խառնուրդով։

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին կոչ են անում հատկապես այս օրերին լինել ուշադիր‚ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարին։

Share