Տնտեսական

DJI-ը ներկայացրել է իր առաջին FlyCart 30 բեռնատար դրոնը

DJI-ն ներկայացրել է բեռնատար անօդաչու թռչող սարք, որն, ինչպես հավաստում են,  սկիզբ է դնում օդային էքսպրես առաքումների նոր դարաշրջանին: Լուծումը իդեալական փոխարինող կլինի լեռնային, ափամերձ շրջաններում բեռնափոխադրման ավանդական ցամաքային և օդային միջոցներին, ինչպես նաև փրկարարական աշխատանքների դեպքում։

FlyCart 30 (FC30) անօդաչու թռչող սարքը օգտագործում է ածխածնային մանրաթելային պտուտակներով կոաքսիալ 4 առանցքով 8 սայրով բազմառոտորային կոնֆիգուրացիա և կարող է հասնել 20 մ/վ թռիչքի առավելագույն արագության: Երկու մարտկոցի կոնֆիգուրացիայի դեպքում այն ​​կարող է տեղափոխել 30 կգ ծանրություն մինչև 16 կմ հեռավորության վրա: Մեկ մարտկոցի կոնֆիգուրացիայի դեպքում բեռնվածքի հզորությունը մեծանում է մինչև 40 կգ, բայց հեռավորությունը կրճատվում է մինչև 8 կմ: DJI O3 հաղորդիչն ապահովում է կայուն հաղորդակցություն դրոնի և հեռակառավարման սարքերի միջև մինչև 20 կմ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում, մեկ սեղմումով կառավարումը կարող է փոխանցվել թռիչքուղու վրա գտնվող երկրորդ օպերատորին:

FC30 անօդաչու սարքը գործում է ծայրահեղ եղանակային պայմաններում և կոշտ տեղանքում: Այն ունի IP55 պաշտպանություն և կարող է թռչել անձրևոտ և փոշոտ պայմաններում՝ -20-ից մինչև 45°C ջերմաստիճանային պայմաններում: Թռիչքը կառավարելի է մինչև 12 մ/վրկ քամու ուժգնության դեպքում։ Պտուտակները օպտիմիզացված են 0-ից 6000 մ բարձրությունների համար և ապահովում են մինչև 3000մ թռիչքի բարձրություններ՝ 30 կգ օգտակար բեռնվածքով: Ինքնատաքացվող մարտկոցները պահպանում են օպտիմալ աշխատանքը նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում:

Համակարգն ինքն է գնահատում թռիչքի երթուղու անվտանգությունը և եղանակային պայմանները մինչև մեկնարկը։ Գործարկման ժամանակ անօդաչու սարքը ձայնով և փարոսներով կզգուշացնի մյուսներին հեռու մնալ և կսպասի պտուտակները գործարկելուն այնքան ժամանակ, մինչև մարդիկ հեռանան անվտանգ հեռավորության վրա:

Թռիչքի ընթացքում երկակի ալեհավաքը և երկդիտակ տեսողության համակարգը ցերեկ թե գիշեր, ապահովում են բոլոր եղանակային պայմաններում խոչընդոտների բազմակողմանի հայտնաբերում: Ներկառուցված ADS-B ազդանշանի ընդունիչը անմիջապես կզգուշացնի անձնակազմով ինքնաթիռի մոտենալու մասին: Արտակարգ իրավիճակներում ներկառուցված պարաշյուտը կարող է տեղակայվել ցածր բարձրության վրա և կայուն վայրէջք կատարել դրոնին՝ պաշտպանելով ինչպես մարդկանց, այնպես էլ բեռնվածքը վերևից ընկնելուց:

FC30 անօդաչու սարքը հեշտությամբ կարելի է տեղափոխել ստանդարտ չափսի մեքենայով, քանի որ թևերն ու շարժիչները կարող են ծալվել: Բեռներ տեղափոխելու համար դրոնն ունի 70 լիտրանոց տուփ՝ զանգվածի և ծանրության կենտրոնի սենսորներով, որը երաշխավորում է հավասարակշռություն և կայունություն թռիչքի ժամանակ։ Չափազանց մեծ բեռների առաքման կամ այն ​​վայրերում, որտեղ վայրէջքը սկզբունքորեն անհնար է, անօդաչու սարքը ներառում է ճախարակ՝ 20 մ մալուխով։ Մալուխը փաթաթվում է կամ օպերատորի հրամանով կամ ավտոմատ կերպով 0,8 մ/վ արագությամբ և կարող է դիմակայել 40 կգ բեռի: Ներկառուցված կողմնորոշման համակարգը թույլ է տալիս ճշգրիտ իջեցնել բեռը ընտրված կետին:

DJI Pilot 2-ն ապահովում է ձեռքով թռիչք և ցուցադրում իրական ժամանակում թռիչքի և բեռի կարգավիճակը՝ օգնելու ձեզ անվտանգ և արդյունավետ աշխատել: Ծայրահեղ եղանակային պայմաններում կամ այլ անոմալիաների դեպքում DJI Pilot 2-ը զգուշացնում է օպերատորներին ռիսկերի մասին և ի վիճակի է ինքնուրույն վայրէջք կատարել սարքը: DJI DeliveryHub-ը և FC30-ն աջակցում են արտաքին ամպային հարթակների կամ օգտակար բեռների ինտեգրմանը, ինչը թույլ է տալիս լուծումը հարմարեցնել արդյունաբերության կիրառությունների լայն շրջանակին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share