Բաժին. Այլ Լուրեր

Նիդերլանդները 204 մլն եվրո կհատկացնի AI զարգացման համար

Նիդերլանդների իշխանությունները 204,5 մլն եվրո (222,07 մլն դոլար) կհատկացնեն արհեստական ​​բանականության համակարգերի զարգացման համար։ Այս մասին ասվում է թագավորության ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Միջոցները կբաշխվեն Ազգային տնտեսական աճի հիմնադրամի միջոցով։ Գերատեսչությունում կարծում են, որ դա երկրին թույլ կտա «հետ չմնալ», երբ խոսքը գնում է AI-ի մասին:

Թուղթը ուրվագծում է ChatGPT-ի նման գեներատիվ տեխնոլոգիաներից օգտվելու ռազմավարություն՝ պաշտպանվելով ապատեղեկատվության ռիսկերից և աշխատատեղերի կրճատման հավանականություններից:

«Խնդիրը արհեստական բանականության տաղանդը զարգացնելն ու պահպանելն է, որպեսզի մեզ հնարավորություն ընձեռվի զարգացնել գեներացնող արհեստական բանականության ձևեր, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին և արժեքներին․․․ Սա մեզ թույլ կտա մրցունակ մնալ LLM-ի և գեներատիվ AI-ի այլ ձևերի ոլորտում», – ասել է երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարար Ռոբերտ Դեյկգրաֆը:

Նրա խոսքերով՝ կառավարությունը նաև AI ներդրման տարբերակներ է դիտարկում «լայնածավալ գիտական ​​և տեխնոլոգիական ենթակառուցվածքներում», ինչպիսիք են սուպերհամակարգիչները:

Ավելի վաղ եվրոպացի օրենսդիրների խումբը հայտարարել էր արհեստական ​​բանականության համակարգերի զարգացումը վերահսկելու կանոնների նախագծեր մշակելու մտադրության մասին:

2023թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵՄ իշխանությունները քննարկում են AI-ի խոշոր մոդելների կանոնակարգման խստացումը, այդ թվում՝ Meta-ի Llama 2-ն և OpenAI-ի GPT-4-ն:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

Share