Բաժին. Այլ Լուրեր

Տեղի ունեցավ «Խորհրդատվության ապագան Հայաստանում» առաջին խորհրդատվական համաժողովը

Հունվարի 23-ին տեղի ունեցավ «Խորհրդատվության ապագան Հայաստանում» առաջին խորհրդատվական համաժողովը, որը համախմբեց շուկայի ավելի քան 150 մասնակիցների՝ խորհրդատուներ, բիզնեսի ներկայացուցիչներ, բիզնեսին աջակցող կառույցների ներկայացուցիչներ և այլոց: Միջոցառումը կազմակերպվել էր Կառավարման Խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի կողմից, որը հանդիսանում է տարածաշրջանում միակ ակրեդիտացված ինստիտուտն ու խորհրդատուների ասոցացիան: Միջոցառումը կազմակերպվել է IMC Armenia-ի և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) Հայաստանի մասնաճյուղի հետ «Ուժեղ ասոցիացիաներ և պալատներ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի համագործակցության շրջանակներում: Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարությանազգային հիմնադրամի (NED) կողմից ֆինանսավորվող «Ներառական տնտեսության վերականգնման խթանում բիզնեսի կողմից շահերի պաշտպանության և թվային տնտեսության միջոցով II փուլ» ծրագրի շրջանակներում:

IMC Armenia-ն փաստացի միակ կառույցն է, որի թիրախում խորհրդատվական շուկայի ներկայացուցիչներն են, ու նրա գլխավոր նպատակն է խորհրդատվության դերը բարձրացնել շուկայում ու ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար: Համաժողովի խորագիրն էր խորհրդատվության ապագան Հայաստանում, սակայն հիմնական ասելիքը ոլորտի տրենդների բացահայտումն էր մի կողմից խորհրդատուների, մյուս կողմից խորհրդատվությունից օգտվող կազմակերպությունների տեսանկյունով: Քննարկումները կառուցված էին ոլորտի հետագա զարգացումների շուրջ, թե ուր է գնում շուկան և ինչ փոխակերպումներ կարող են տեղի ունենալ բիզնես միջավայրում ու խորհրդատվական ծառայությունների շուկայում:

“Խորհրդատվության ապագան Հայաստանում” համաժողովը փաստացի առաջին խորհրդատվական համաժողով էր իր տեսակով, որ կազմակերպվել էր տեղական շուկայում: Միջոցառումը բացահայտեց բիզնեսի ու խորհրդատուների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտություն, որը կնպաստի խորհրդատվական ծառայությունների հետագա ավելի հասցեական զարգացման:

Միջոցառման բովանդակությունը կառուցված էր երկխոսության սկզբունքով, որ հնարավոր լինի թեման ուսումնասիրել տարբեր կողմերից: Համաժողովի առաջին պանելային քննարկման մասնակիցները խորհրդատուներն էին, որոնց ընտրության համար հիմք էր ընդունվել մի քանի կարևոր սկզբունք` մասնագիտացում, փորձառություն, կազմակերպություն և պրոֆիլ: Այս առումով խոսնակները ներգրավված էին BIG4 և տեղական կազմակերպությունների առաջատար խորհրդատուներ, որոնք նաև ունեին ծանրակշիռ փորձառություն շուկայի հիմնական տրենդների շուրջ` թվայնացում, կենսակայունություն և այլն: Քննարկման մյուս բեևռում բիզնեսի ներկայացուցիչներն էին ու բիզնեսի աջակցման միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հանդիսանում են խորհրդատվական ծառայությունների ի հաճախորդներ ու սեփական փորձով ավելի են ընդգծում ոլորտի խնդիրներն ու խորհրդատվական ծառայությունների իրական կարիքը: Միջոցառմանը հյուր էր եկել միջազգային էքսպերտ Ռադու Սեուկեն, ով արդեն փորձ ուներ եվրոպական շուկայի փորձը արաբական շուկայում կիրառելու շուրջ և իր փորձով կիսվեց տեղական խորհրդատուների հետ: Ռադուն Հայաստան էր եկել հատուկ այս համաժողովին մասնակցելու, ինչպես նաև կարճ տեղեկատվական սեսիա վարելու նպատակով, թե ինչպես տեղական խորհրդատուները մուտք գործեն արտասահմանյան շուկա ու կառուցեն ծառայությունների արտահանման ռազմավարություն:

IMC Armenia-ն առաջնորդվելով Լավ Կառավարման սկզբունքներով երկու տարին մեկ իրականացնում է կառավարման խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություններ: Այս տարի ինստիտուտում ընտրվեց նոր խորհրդի կազմ, ովքեր էլ պետք է մշակեն կազմակերպության նոր ռազմավարական զարգացման ուղղություններն ու ամրապնդեն առկա ձեռքբերումներն ու հաջողությունները: 2024 թվականը ինստիտուտի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարի է, քանի որ ՀՀ-ում հյուրընկալելու ենք ICMCI միջազգային միջոցառումները` Միջազգային CMC կոնֆերանսը, ICMCI Տարեկան Ժողովը, Constantinus Միջազգային մրցանակաբաշխությունը: Արդեն ընտրվել է միջոցառման խորագիրը, որը միավորում է թվայնացումն ու կենսակայությունը, այն է “Digital Horizons:- Bridging Innovations for Sustainable Tomorrow”: Հոկտեմբերի 7-11 Երևանում պատրաստվում ենք հյուրընկալել աշխարհի 80-ից ավել երկրներից առաջատար խորհրդատուների ու խոսնակների: Խորհրդատվական համաշխարհային միջոցառումներն առաջին անգամ են կազմակերպվում տարածաշրջանում և այն լավ հնարավորություն է տալու Հայաստանն ընդգծել աշխարհի քարտեզի վրա, իսկ խորհրդատվությունը դարձնել ավելի ճանաչելի ու գրավիչ: Մենք վստահ ենք, որ այս միջոցառումները լուրջ դրական ազդեցություն են ունենալու խորհրդատվական ու բիզնես միջավայրի վրա, ու նոր որակ են փոխանցելու ոլորտին:

Share