Այլ Լուրեր

Հրապարակվել են 2023-ին նորածինների ամենատարածված անունները

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2023-ին Հայաստանում ծնվել է 17213 աղջիկ և 19052 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 747 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 616 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 522: Տասնյակում են Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 1251 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 906 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 602: Հաջորդիվ տասնյակում են Մարկ, Տիգրան, Արեգ, Մոնթե,  Միքայել, Ռոբերտ, Լեո անունները:

Share