Բաժին. Այլ Լուրեր

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ, ԲՀԿ-Ն ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՉԻ ՍԱՏԱՐԻ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

ԲՀԿ լրատվական ծառայության փոխացմամբ՝ նիստի բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

– Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

– Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

Share