Բաժին. Այլ Լուրեր

Tesla Cybertruck-ի ամրությունը փորձարկվել է հրանետով և հրազենի տարբեր տեսակներով

Հայտնի տեխնոլոգիական բլոգեր Զաք Նելսոնը որոշել է փորձարկել Tesla Cybertruck-ի «ուժը»: Նա իրական փորձություն է պատրաստել Իլոն Մասկի էլեկտրական պիկապի համար՝ հրանետի և հրազենի տեսքով։

Նախևառաջ, բլոգերն օգտագործել է Իլոն Մասկին պատկանող The Boring Company-ի «ոչ հրանետ»: Ինչպես և սպասվում էր, դա ոչ մի կերպ չի վնասել մեքենայի չժանգոտվող պողպատից պատյանը։ Այնուամենայնիվ, սա չէ պատճառը, որ Զաքը սկսել է այս փորձը:

Տաքացումից հետո բլոգերը զինվել է 9 մմ տրամաչափի Glock 19 ատրճանակով, որի փամփուշտները տպավորիչ հետք են թողել մետաղի վրա, սակայն այն ճեղքել ու ներս թափանցել չե կարողացել։ Թեև անընդհատ նույն տեղին հարվածելը կարող է հանգեցնել ճեղքի առաջացման: 22 մմ տրամաչափի փամփուշտները նույնպես չեն թափանցել պատյան։ Բայց 17 մմ տրամաչափի փամփուշտները, որոնք երկու անգամ ավելի արագ են, խոցել են մետաղը և խրվել դռան մեջ։ Այնուհետև Զաքը զինվել է կիսաավտոմատ AR-15 հրացանով, որը կարողացել է ճեղքել դուռը։ Հերթում վերջինը եղել է դիպուկահար հրացան՝ 50 մմ տրամաչափի զինամթերքով։ Ինչպես և սպասվում էր, այն ծակել է էլեկտրական մեքենայի դռները և նույնիսկ ծակել ներսի լարերի մի մասը, թեև դա որևէ կերպ չի ազդել մեքենայի շահագործման վրա։

Կարևոր է նշել, որ այս տեսահոլովակի հովանավոր Ridge ընկերությունը, հսկայական նվիրատվություն է կատարել Զաքի՝ անվասայլակներ արտադրող ընկերությանը, որը բլոգերը հիմնել է հանուն իր կնոջ, որը զրկվել է քայլելու կարողությունից։ Նրա ալիքում կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցում նա փորձում է ավելի հարմարավետ դարձնել հաշմանդամություն ձեռք բերած կնոջ կյանքը տարբեր գյուտերի օգնությամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share