Այլ Լուրեր

Ապրիլի 16-ին Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում բռնկված հրդեհը մինչ օրս մարել չի հաջողվել

Ապրիլի 16-ից հրշեջներին չի հաջողվում մարել Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում բռնկված հրդեհը: Փրկարարները ապամոնտաժում են փայտամածները: Շենքը փլուզման վտանգի առաջ է:

Հրդեհի առաջին օրը փլուզվել են տանիքն ու շենքի նշանավոր 56-մետրանոց սայրաձողը։ Հաջորդ օրը շենքի կեսն այրվել է ամբողջությամբ, իսկ երեկ փլուզվել է բորսայի շենքի ճակատային հատվածը:

Սա Կոպենհագենի ամենահին շենքերից է՝ կառուցված 17-րդ դարում: Այն գտնվում է Քրիստիանսբորգ պալատի մերձակայքում և մշտապես եղել է զբոսաշրջիկների համար պարտադիր այցելման վայր.  այնտեղ է գտնվում Դանիայի Առևտրի պալատը:

Վերջին ժամանակներս Բորսայի շենքում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում: Դանիայի Առևտրի պալատի նախագահը կատարվածը ազգային աղետ է որակել, սակայն աղետի պատճառները դեռ հայտնի չեն:

Share