Բաժին. Այլ Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑԱՆԿԸ

Լրացել է առաջադրված մի քանի թեկնածուներին տրված 48 ժամ ժամկետը, որի ընթացքում վերջիններս պետք է վճարեին օրենքով պահանջվող 8 մլն դրամ ընտրագրավը: Բացի Արամ Հարությունյանից, մյուսները վճարման անդորրագիր չեն ներկայացրել: 

Փաստորեն, նախագահի թեկնածուները  8-ն են` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Share