Բաժին. Այլ Լուրեր

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Երեկ, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:

Ընտրություններին մասնակցել են ընտրողների 60.05%-ը: Առաջին տեղը զբաղեցրած Սերժ Սարգսյանը հավաքել է 861 160 ձայն կամ 58.64%: Նախագահին հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը` 539 672 ձայն կամ 36.75%: Երրորդ հորիզոնականում է Հրանտ Բագրատյանը` 31 643 ձայն կամ 2.15%: Չորրորդ տեղում է Պարույր Հայրիկյանը` 18 093 ձայն կամ 1.23%: Անդրիաս Ղուկասյանը հավաքել է 8 328 ձայն կամ 0.57%, Վարդան Սեդրակյանը` 6 203 ձայն կամ 0.42% և Արման Մելիքյանը հավաքել է 3516 ձայն` 0.24%:

Share