Բաժին. Այլ Լուրեր

ROLLS-ROYCE-Ի ՆՈՐ WRAITH ՄՈԴԵԼԸ ԿԱՐԺԵՆԱ 245000 ԵՎՐՈ

«Rolls-Royce» ընկերությունը «Ժնև 2013» ավտոցուցանհանդեսի ընթացքում ներկայացրել է ընկերության նոր գլուխգործոցը՝ Rolls-Royce Wraith-ը: Արտադրողի կողմից սույն մոդելին տրվել է «ամենահզորն ընկերության պատնության մեջ» բնութագիրը:

Wraith-ն արտադրվել է իրեն նախորդող Rolls-Royce Ghost-ի բազային դիզայնի վրա: Ghost-ի 6,6 լիտրանոց շարժչի հզորությունը, որը նախկինում կազմում էր 563 ձիաուժ, վերակառուցվել և հզորացվել է` հասնելով 633 ձիաուժի: Հզորացման հետևանքով մեքենան 0-100կմ/ժ ընկած արագությունը գերազանցում է ընդամենը 4,6 վարկյանում, իսկ մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 250 կմ/ժ: Մեքենան օժտված է ութ աստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով, որն իր հերթին օժտված է GPS-ով կողմնորոշվելու հատկությամբ, ինչը երկարացնում է փոխանցման տուփի «կյանքը»:

Rolls-Royce-ի սեփականատեր BMW ընկերության աշխատակիցների խոսքերով մոտ ապագայում նման փոխանցման տուփերով օժտված կլինեն ընկերության բոլոր մեքենաները: Մեքենան օժտված է նաև 1300 վատտ հզորությամբ 18 բարձրախոսով, 20,5ԳԲ կոշտ սկավառակով, իսկ մեքենայի առաստաղը հիշեցնում է աստղային երկինք, սյուն էֆեկտը ստացվել է 1340 լամպի տեղադրմամբ:

Մեքենան վաճառքի կհանվի 2013-ի աշնանը և կունենա 245,000 Եվրո արժեք:

Share