Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ը ՍԿՍԵԼ Է IPHONE 5S-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Apple ընկերությունը սկսել է նոր iPhone 5S-ի արտադրությունը: Ինչպես և iPhone-ի մնացած «S» մոդելները` iPhone 5S-ի արտաքինը չի տարբերվի iPhone 5-ից:  iPhone 5S-ի արտադրությունն արդեն սկսվել է Apple ընկերության Foxconn գործարանում:

Նոր iPhone-ը կունենա հզորացված A7 դասի պրոցեսոր, որն իր հզորությամբ կրկնակի անգամ գերազանցում է իր նախորդին: Կթարմացվեն նաև հեռախոսի տեսախցիկը և մատնահետքեր ստուգող սկաները: iPhone 5S-ը վաճառքի դուրս կգա 2013թ.-ի հուլիսին կամ օգոստոսին:

Ըստ որոշ լուրերի, ապրիլի մեջ Apple-ը նաև պատրաստվում է վաճառքի հանել iPad 4-ը և iPad Mini 2-ը:

Share