Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ INFINITY Q50

Infiniti-ն «Ժնև 2013»-ին ներկայացել է նոր Q50 սեդանով: Q50-ը առաջին անգամ ցուցադրվել էր Դետրոյթի ավտոսրահում: Ժնևում ցուցադրվում է մեքենայի նոր, եվրոպական տարբերակը: Եվրոպական տարբերակը հիմնականում կարտադրվի դիզելային 2,2 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը կկազմի 170 ձիաուժ:  Այսպիսի շարժիչով մեքենան 100 կմ/ժ ընկած սանդղակը կգերազանցի 9 վայրկյանում:

Բացի դիզելային շարժիչից ընկերությունը Ժնևում ներկայացրել է մեքենայի հիբրիդային տարբերակը, որի հզորությունը կազմում է 364 ձիաուժ: Այսպիսի շարժիչով մեքենան 100կմ/ժ-ը կգերազանցի ընդամենը 5,5 վայրկյանում:

Մեքենան Եվրոպայում վաճառքի կհանվի 2013թ.-ի աշնանը:

Share