Բաժին. Այլ Լուրեր

PININFARINA SERGIO. FERRARI ԱՌԱՆՑ ԱՊԱԿԻՆԵՐԻ

«Ժնև 2013» ավտոցուցահանդեսին «Ferrari» ընկերությունը հանդես է եկել նոր «Pininfarina Sergio» մոդելով: Մոդելը կառուցվել է նախորդ «Ferrari 458 Spider»-ի հիման վրա: Նոր մեքենան զարմացնում է ապակիների բացարձակ բացակայությամբ: Sergio-ն, որի հզորությունը կազմում է 570 ձիաուժ, 0-100կմ/ժ արագությունը գերազանցում է 3,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչև 320կմ/ժ-ի:

Հարկավոր է նշել, որ մեքենան հանդես է գալիս ոչ թե ցուցադրական, այլ արտադրության համար արդեն պատրաստ մոդելով: Ինչ վերաբերում է ապակիների բացակայությանը, դա բացատրվում է աերոդինամիկական ճշգրիտ հաշվարկումներով, ինչի հետևանքով օդի հանդիպակած ալիքները պարզապես անցնում են մեքենայի վերևով:

Մեքենայի դիզայներ Պաոլո Պինինֆարինան ասել է, որ եթե իր հայրը` Սերջիո Պինինֆարինան, ողջ լիներ, ապա կհպարտանար այս մեքենայով: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ferrari ընկերությանը նման հնարավորության համար և ասել, որ առանց Ferrari-ի  նա և իր դիզայներական ընկերությունը այսքան հաջողությունների չէին հասնի:

Share