Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐԱՎԵԼ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ

Apple-ը շարունակում է մնալ սմարթֆոն արտադրող առաջատար ընկերությունը ԱՄՆ-ում: Ընկերությունը շուկայի իր մասնաբաժինը մեծացրել է 3,5%-ով` հասցնելով այն 37,8%-ի: Apple-ի հիմնական մրցակից Samsung-ը բավարարվել է ընդամենը 21,4%-ով: HTC, Motorola և LG ընկերությունները գրանցել են իրենց մասնաբաժինների կորուստ:

Միևնույն ժամանակ, սմարթֆոնների համար օպերացիոն համակարգեր արտադրող առաջատար ընկերությունների ցուցակում Apple-ը (iOS) զիջում է Google-ին (Android): Google-ին պատկանում է շուկայի 52,3%-ը, վերջին եռամսյակում գրանցվել է մասնաբաժնի 1,3% անկում: Apple-ն իր ցուցանիշը մեծացրել է 3,5%-ով և այն հասցրել 37,8%-ի:

Google-ի և Apple-ի մրցակիցներ՝ BlackBerry, Microsoft և Nokia (Symbian) ընկերությունների մասնաբաժինները կրճատվել են:

Share