Բաժին. Այլ Լուրեր

«ԺՆԵՎՅԱՆ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

«Ժնև 2013» ավտոցուցահանդեսում շուտով պարզ կդառնան «տարվա լավագույն ավտոմեքենա», «լավագույն սպորտային ավտոմեքենա», «լավագույն դիզայն» և «լավագույն «կանաչ» ավտոմեքենա» անվանակարգերում հաղթողների անունները: 

«Տարվա լավագույն ավտոմեքենա» անվանակարգի համար կպայքարեն՝ Mercedes-Benz A-Class-ը, Porsche Boxster-ը և Cayman-ը, Subaru BRZ-ն, Toyota GT86-ը և Volkswagen Golf-ը:

«Լավագույն սպորտային ավտոմեքենա»-ի համար կպայքարեն՝ Ferrari F12berlinetta-ն, Porsche Boxter-ը և Cayman-ը, Subaru BRZ-ն և Toyota GT86-ը:

Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենա ճանաչվել կփորձեն Renault Zoe-ն, Tesla Model S-ը և Volvo V60 Plug-in Hybrid Diesel-ը:

Տարվա գեղեցիկ ավտոմեքենա անվանակարգը ստանալու համար կպայքարեն Aston Martin Vanquish-ը, Jagua F-Type-ը և Mazda 6-ը:

Հաղթողներին կընտրի 66 անդամից բաղկացած ժյուրին: Հաղթողների անունները կհրապարակվեն մարտի վերջին` Նյու-Յորքում կայանալիք ավտոցուցահանդեսի ժամանակ:

Share