Բաժին. Այլ Լուրեր

«POLAROID»-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՄՈԴԵԼՈՎ

Polaroid ընկերությունը, «ADR Studio»-ի և «C&A Marketing»-ի հետ համամտեղ, կսկսի նոր վայրկյանական ֆոտոտեսախցիկի արտադրությունը: Նոր տեսախցիկը կունենա «Socialmatic» անվանումը: Այն զինված կլինի 4,3 դույմանոց սենսորային էկրանով, 16ԳԲ հիշողությամբ, ինչպես նաև կունենա Wi-Fi և Bluetooth: Տեսախցիկը կաշխատի Android օպերացիոն համակարգով:

Socialmatic-ի նախագիծը 2012թ.-ին Polaroid ընկերությանը ներկայացրել էր «ADR Studio»-ն: Տեսախցիկը վաճառքի դուրս կգա 2014 թվականին: Տեսախցիկը իր հետ կներառի լուսային ֆիլտր, տեսախցիկի համար նախատեսած շապիկ և փոփոխական օբեյկտիվներ:

Հնարավոր կլինի նաև տեսախցիկի նկարած նկարները միանգամից հրապարակել Facebook-ում, Twitter-ում և Istagram-ում:

Share