Բաժին. Այլ Լուրեր

VOLKSWAGEN-Ը ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՊԵ ԱՄԵՆԱԳՆԱՑՈՎ

«Ժնև-2013»-ին Volkswagen-ը ցուցադրել է, նոր «Italdesign Parcour» անունով կուպե ամենագնացը: Նոր մեքենան հանրահայտ Ջորջետտո Ջուջարոյի և նրա որդու Ֆաբրիցիո Ջուջարոյի համատեղ աշխատանքի արդյունքն է:

Մեքենայի վրա տեղադրված է Lamborghini Gallarado-ի V12 6.0 լիտրանոց շարժիչը, որի հզորությունը կազմում է 550 ձիաուժ: Սովորական պայմաններում մեքենայի բարձրությունը գետնից կազմում է 210մմ, որն օդային բարձիկների շնորհիվ կարելի է բարձրացնել մինչև 330մմ:

Մեքենան 0-100կմ/ժ ընկած արագությունը գերազանցում է ընդամենը 3,6 վարկյանում: Մեքենայի քաշը կազմում է 1550կգ: Կուպե ամենագնացը կարտադրվի սահմանափակ քանակով, որոնք արդեն վաճառված են արաբական մի քանի շեյխերի:

Share