Բաժին. Այլ Լուրեր

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԲԵՔՀԵՄՆ Է

Goal.com-ի վարկածով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը Դեվիդ Բեքհեմն է: Նրա կարողությունը գնահատվել է 261 մլն ԱՄՆ դոլար: Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին վարկանիշում երկրորդն է (172 մլն ԱՄՆ դոլար), իսկ պորտուգալացի «աստղ» Կրիշտիանու Ռոնալդուն՝ երրորդը (167 մլն ԱՄն դոլար):

Նշված գումարների մեջ մտնում են ֆուտբոլիստների աշխատավարձն ու բոնուսները, գովազդներից ստացած գումարներն, ինչպես նաև նրանց պատկանող տարբեր ակտիվներ:

Անցյալ տարի France Football-ի կողմից հրապարակված վարկանիշում աշխահի ամենահարուստ ֆուտբոլիստ էր ճանաչվել Մեսսին, ում կարողությունը գնահատվել  էր 42 մլն ԱՄՆ դոլար: Այս տարվա ամենահարուստ ֆուտբոլիստի կարողությունը գնահատվել էր 41 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Goal.com-ը և France Football-ն իրենց վարկանիշները կազմել են տարբեր մեթոդաբանությամբ: 

Հարկավոր է նշել, որ Բեքհեմը, ով 2013 թվականի հունվարից հանդես է գալիս փարիզյան «Պարի Սան-Ժերմեն»-ում, մտադիր է իր հինգամսյա պայմանագրով նախատեսած աշխատավարձից չստանալ ոչ մի ցենտ և գումարն ուղղել բարեգործության:

Share