Բաժին. Այլ Լուրեր

PORSCHE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐ PORSCHE 911 TURBO-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Porsche ընկերությունը, որն անցյալ տարի վաճառել էր 143096 ավտոմեքենա՝  վաճառքի ցուցանիշը հասցնելով պատմական ռեկորդի, սկսել է նոր Porsche 911 Turbo-ի արտադրությունը: Նոր մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալը կկազմի 3,8 լիտր, իսկ հզորությունը՝ 550 ձիաուժ:

Շարժիչն իր հզորությունը կմեծացնի տեղադրված 3 տուրբոների օգնությամբ: Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 313 կմ/ժ, իսկ 0-100կմ/ժ արագությունը կգերազանցի 3,3 վայրկյանում:

Նոր մոդելը վաճառքի դուրս կգա 2014 թվականին:  Մինչ այդ, սակայն, մեքենան աշնանը կցուցադրվի Ֆրանկֆուրտի ավտոցուցահանդեսի ժամանակ:

Share