Բաժին. Այլ Լուրեր

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որի երրորդ տուրից հետո մեր հայրենակից Լևոն Արոնյանը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղուսյակը: 

Առաջին տուրում ոչ-ոքի ավարտված պարտիայից հետո, երկրորդ և երրորդ տուրերում Արոնյանը պարտության է մատնել իր մրցակիցներին: Երրորդ տուրում Արոնյանը ուժերը չափել է ուկրաինացի շախմատիստ Վասիլ Իվանչուկու հետ:

Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաջաբովը, ով Արոնյանի հետ մեկտեղ ուներ 1,5 միավոր,  պարտվել է Պետր Սվիդլերին: 

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և միանձնյա առաջատարն է:

Մրցանակային աղուսյակը ունի հետևյալ տեսքը՝
1 Արոնյան 2,5 
2/3 Կարլսեն և Սվիդլեր
4/5/6 Գրիշչուկ, Ռաջաբով և Կրամնիկ
7/8 Գելֆանդ և Իվանչուկ 

Վաղը՝ մարտի 19-ին, իրենց ուժերը կչափեն Արոնյանն ու Սվիդլերը, Ռաջաբովն ու Կրամնիկը: Կարլսենը կմրցի Գրիշչուկի հետ, իսկ Գելֆանդը Իվանչուկի:

Share