Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Glassdoor.com-ի վարկածով` Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորում է 2013 թվականի լավագույն 50 գլխավոր գործադիր տնօրենների ցուցակը: Նշենք, որ լավագույն  տնօրենների վարկանիշը կազմվել է ընկերությունների նախկին և ներկա աշխատակիցների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

Facebook-ի աշխատակիցները Glassdoor-ում թողած իրենց մեկնաբանություններում առանձնացրել են Ցուկերբերգի անկեղծությունը, անձնակազմի հանդեպ ունեցած վստահությունն ու նորարարությունը:

Լավագույն տնօրենների վարկանիշի երկրորդ տեղում են SAP ընկերության տնօրեններ Բիլ ՄակԴերմոտն ու Ջիմ Հեյգման Սնաբեն, իսկ երրորդ տեղում՝  McKinsey&Company վերլուծական ընկերության տնօրեն Դոմինիկ Բարտոնը:

Նախորդ տարվա առաջատարը՝ Apple ընկերության տնօրեն Տիմ Կուկը,  այս տարի հայտնվել է 18-րդ հորիզոնականում:

Share