Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՈՒՍՅԱԿԸ

«Նման առաջնություններում կարևորը չպարտվելն է», -նման հայտարարությամբ հանդես է եկել հայ գրոյսմայսթեր Լևոն Արոնյանը Լոնդոնում ընթացող՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի շրջանակներում մարտի 19-ին կայացած Արոնյան – Սվիդլեր մենամարտից հետո:

Արոնյանը, որը երեկ ոչ-ոքի արդյունք է գրանցել Սվիդլերի հետ պայքարում, շարունակում է առաջատարի դիրքում մնալ՝ վաստակած 3 միավորով:

Արոնյանի հետ միասին մրցաշարային աղուսյակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսոնը, որը երեկ՝ մարտի 19-ին, պարտության է մատնել ռուս Ալեքսանդր Գրիշչուկին:

5-րդ տուրում իրենց ուժերը կչափեն Իվանչուկը և Կարլսենը, Սվիդլերը և Գելֆանդը, Գրիշչուկը և Ռաջաբովը: Մեր հայրենակից Լևոն Արոնյանը կմրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:

Share