Բաժին. Այլ Լուրեր

PANASONIC-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ՄԻ ՄԱՍԸ

Ճապոնական Panasonic ընկերությունը պատրաստվում է իր բիզնեսի մի մասը վաճառել HTC ընկերությանը: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ Panasonic-ը մտադիր է վաճառել սմարթֆոնի արտադրության արտոնագրերը և գործարանները:

Նշվում է, որ ընկերություններն արդեն եկել են ֆինանսական համաձայնության, իսկ իրավաբանական գործարքները կկնքվեն մոտ ապագայում: 

Հատկանշական է, որ Panasonic ընկերության մեկ այլ գործընկեր՝ TSMC ընկերությունը նույնպես հետաքրքրված է վաճառվող բիզնեսով:  

Ըստ վերլուծաբանների՝ Panasonic-ը նման որոշում է կայացրել՝  հիմք վերցնելով 2012-2013թթ. ֆինանսական տարվա արդյունքները, որոնց համաձայն՝ ընկերությունը կրել է հսկայական վնասներ:

Share