Բաժին. Այլ Լուրեր

CANON 700D-Ն ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՎԱՃԱՌՔԻ

Canon ընկերությունը մեկնարկել է նոր Canon EOS 700D  ֆոտո-տեսախցիկի արտադրությունը:  700D-ն նախկինում արտադրված 650D-ի սերիական շարունակաությունն է:  Նոր տեսախցիկի մեջ կտեղադրվի հզորացված հայելային մատրիցա, որը իր որակով կգերազանցի նախորդ մոդելներին:  

Սպասվում է, որ 700D-ն օժտված կլինի 3 դույմանոց սենսորային էկրանով, Digic 5 պրոցեսորով: Մարտկոցն իր մոդելը չի փոխի: Տեսախցիկի հզորությունը կկազմի  18MPx:

EOS 700D-ն առանց օբյեկտիվի կարժենա 700 ԱՄՆ դոլար, իսկ «EF-S 18-55mm f/3.5-5.6 IS STM» օբյեկտիվով՝ 900 ԱՄՆ դոլար:

Հնարավոր կլինի նաև տեսախցիկը ձեռք բերել «EF-S 18-135mm f/3.5-5.6 IS STM» օբյեկտիվով: Այս դեպքում գինը կկազմի 1100 ԱՄՆ դոլար:

Share