Բաժին. Այլ Լուրեր

ԲՐԱԶԻԼԻԱ – ԻՏԱԼԻԱ 2:2 / ՎԻԴԵՈ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում երեկ գիշեր կայացել է աշխարհի ամենատիտղոսակիր երկու ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը` Բրազիլիա-Իտալիա: Խաղի 33-րդ րոպեին հաշիվը բացել է բրազիլացի Ֆրեդը: Առաջին խաղակեսի վերջում Օսկարը կրկնապատկել է այն: Թիմերը ընդմիջման են գնացել 2:0 հաշվով հօգուտ Բրազիլիայի:

Բոլորովին այլ կերպ է դասավորվել երկրորդ խաղակեսը: Նախ 54-րդ րոպեին Դանիելե Դե Ռոսին հնարամիտ հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 57-րդ րոպեին Մարիո Բալոտելին հոյակապ հեռահար հարվածով հավասարացրել է խաղի հաշիվը:

Իտալացիներն ունեին ևս երկու գոլային պահ, սակայն չկարողացան դրանք իրականացնել: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Share