Բաժին. Այլ Լուրեր

8-ՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ավարտվել է 8-րդ տուրը: 8-րդ տուրում մեր հայրենակից Լևոն Արոնյանն իր ուժերն է չափել Մագնուս Կարլսենի հետ. խաղն ավարտվել է խաղաղ արդյունքով՝ ոչ-ոքի:

8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը հաղթել է Պյոտր Սվիդլերին, Վասիլ Իվանչուկը պարտվել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Ռաջաբովը՝ Գելֆանդին:

8-րդ տուրից հետո Կարլսենն ու Արոնյանը վաստակել են 5,5-ական միավոր և կիսում են առաջին և երկրորդ հորիզոնականները:

Երրորդ հորիզոնականում է գտնվում Վլադիմիր Կրամնիկը, ով 8-րդ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրիշչուկը, վաստակած 4 միավորով, չորրորդն է: Սվիդլերը և Գելֆանդը ունեն 3,5-ական միավոր: Ռաջաբովն ունի 3 միավոր և զբաղեցնում է նախավերջին տեղը: Իվանչուկը վերջինն է ՝ 2,5 միավոր:

Այսօր՝ մարտի 25-ին, իրենց ուժերը կչափեն Բորիս Գելֆանդն ու Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկն ու Մագնուս Կարլսեն: Պյոտր Սվիդլերը կմրցի Ալեքսանդր Գրիշչուկ հետ, իսկ Վասիլի Իվանչուկը՝ Թեյմուր Ռաջաբովի հետ:

Share