Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՈՆՅԱՆԻ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության 9-րդ տուրում մեր հայրենակից Լևոն Արոնյանը կոպիտ սխալից հետո պարտվել է Բորիս Գելֆանդին: Մագնուս Կարլսենը, ով հավասար միավորներ ուներ Արոնյանի հետ, երեկ ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ: 

Այսպիսով, մրցաշարային աղուսյակը գլխավորում է Մագնուս Կարլսենն՝ իր վաստակած 6 միավորով:

Լևոն Արոնյանը գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ 5,5 միավորով, իսկ Կրամնիկը երրորդն է. նա 9-րդ տուրից հետո վաստակել է 5 միավոր:

9-րդ տուրի պարտյաները ունեցել են հետևյալ ավարտը՝ Կրամնիկ-Կարլսեն և Սվիդլեր-Գրիշչուկ՝ ոչ-ոքի, Իվանչուկը հաղթել է Ռաջաբովին, իսկ Գելֆանդը՝ Արոնյանին:

Այսօր՝ մարտի 26-ին, 10-րդ տուրում Արոնյանը կմրցի Իվանչուկի հետ, Գրիշչուկը՝ Կրամնիկի, Կարլսենը՝ Գելֆանդի իսկ Սվիդլերը իր ուժերը կչափի Ռաջաբովի հետ:

Share