Բաժին. Այլ Լուրեր

CADILLAC CTS-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ

Cadillac ընկերությունը համացանցում տարածել է նոր «Cadillac CTS»-ի նկարներն ու տեխնիկական տվյալները: Ավտոմեքենան կարտադրվի նոր, երկու տեսակի շարժիչով: Առաջին շարժիչի հզորութունը կկազմի 272 ձիաուժ, իսկ աշխատանքային ծավալը՝ 2.0 լիտր: Մյուս շարժիչի աշխատանքային ծավալը կլինի 3.6 լիտր, իսկ հզորությունը` 420 ձիաուժ:

Մեքենան օժտված կլինի ութաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով և 0-100կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 4,6 վայրկյանում: Մեքենան կարտադրվի նաև 321 ձիաուժանոց, 3.6 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով:

Հատուկ գնորդների համար հասանելի կլինի նաև ավտոմեքենայի զրահապատ տարբերակը, որը բացի շարժիչի հզորությունից կունենա մի շարք այլ փոփոխություններ: Զրահապատ մոդելը կկոչվի Cadillac CTS-V և կարտադրվի 564 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որի աշխատանքային ծավալը կկազմի 6,2 լիտր:

Share