Բաժին. Այլ Լուրեր

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ԵՐԵԿՈ՝ ՀԱՍԱՏԱՆ – ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԺԱՄԸ 20:00-ԻՆ

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 20:00-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի է ունենում աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում: Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է առաջին վայրկյաններից խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստների անունները:

Այսպիսով, մեկնարկային կազմում կխաղան՝ Ռոման Բերեզովսկին, Վալերի Ալեքսանյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Մուրադյանը, Էդգար Մանուչարյանը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը և Յուրա Մովսիսյանը: 

Այսօր տեղի կունենան նաև Էստոնիա – Անդորրա, Ադրբեջան – Պորտուգալիա, Թուրքիա – Հունգարիա, Ուկրաինա – Մոլդովա, Դանյա – Բուլղարիա, Նիդերլանդներ – Ռումինյա, Սերբիա – Շոտլանդիա, Բելգիա – Մակեդոնիա, Գերմանիա – Ղազախստան, Իռլանդիա – Ավստրիյա, Մալթա – Իտալիա, Լեհաստան – Սան-Մարինո, Հյուսիսային Իռլանդիա – Իզրաել, Ուելս – Խորվաթիա, Ֆրանսիա – Իսպանիա և Չերնոգորիա – Անգլիա հանդիպումենրը:

Share