Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ NEXUS 5-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Google ընկերությունը կմեկնարկի նոր Nexus 5 սմարթֆոնի արտադրությունը: Նոր սմարթֆոնն իր տվյալներով բավականին կգերազանցի Nexus 4-ին: Նոր Nexus-ը օժտված կլինի HD 4,8 դույմանոց էկրանով, որը կզբաղեցնի սմարթֆոնի դիմային մասի 88%-ը:

Nexus 5-ը կարտադրվի Qualcomm Snapdragon 600 պրոցեսորով, որի հզորությունը կկազմի 4×1,5GHz, օպերատիվ հիշողությունը կկազմի 2-4GB RAM, իսկ տեսախցիկի հզորությունը կլինի 12MPx: Սմարթֆոնը կաշխատի «Android 5.0 Key Lime Pie» օպերացիոն համակարգով: Ամենայն հավանականությամբ, Nexus 5-ը կարտադրի HTC ընկերույունը, որը նախկինում զբաղվել էր առաջին Nexus-ի արտադրությամբ:

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2013թ. ամռանը:

Share