Բաժին. Այլ Լուրեր

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏՎԵԼ ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ

Հյուսիսային Կորեա այցելող զբոսաշրջիկներն այլևս չեն կարող օգտվել բջջային ինտերնետից: Հյուսիսային Կորեայի կառավարությունը, որը դեռևս շարունակում է երկիրը մեկուսացված պահել աշխարհից, նման որոշում է ընդունել:

Նշենք, որ տարիներ շարունակ զբոսաշրջիկներին արգելվում էր իրենց հետ Կորեա բերել ֆոտո-տեսախցիկներ, բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրական սարքեր: 2013թ. հունվարից այս արգելքները վերացվել են, և զբոսաշրջիկներին վաճառվում են SIM քարտեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել արտասահմանյան զանգեր և օգտվել բջջային ինտերնետից: 

Նոր որոշմամբ՝ հունվարին ընդունած որոշումը մասամբ անվավեր է ճանաչվել: Ներկա պահին արգելվում է մուտքը բջջային ինտերնետ:

Այս որոշումը տարբեր արձագանքներ Է ունեցել: Վարկածներից մեկն այն է, որ ինտերնետի 2GB-ն արժեր 150 Եվրո, իսկ 10GB-ն՝ 400 Եվրո, և նման թանկ գների պատճառով զբոսաշրջիկները հրաժարվում էին օգտվել ինտերնետից:

Share