Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿՄՐՑԻ ՍՎԻԴԼԵՐԻ ՀԵՏ

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին: Մեր հայրենակիցն արդեն 30-րդ քայլին ծուղակը գցեց Իվանչուկին:

Արոնյանի գլխավոր մրցակից Մագնուս Կարլսենը կարողացավ հաղթանակի հասնել Բորիս Գելֆանդի նկատմամբ: Մյուս խաղերում Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին:

10-րդ տուրից հետո վաստակած 6,5 միավորով Արոնյանը երկրորդն է: վաստակած 7 միավորով մրցաշարային աղուսյակը գլխավորում է Մագնուս Կարլսենը: Վլադիմիր Կրամնիկը երրորդն է՝ 6 միավոր: Նրան հաջորդում է Պյոտր Սվիդլերը՝ 5 միավոր: Ալեքաանդր Գրիշչուկը և Բորիս Գելֆանդը վաստակել են 4,5-ական միավոր, իսկ Վասիլի Իվանչուկն ու Թեյմուր Ռաջաբովը եզրափակում են մրցաշարային աղուսյակը՝ 3,5-ական միավորով:

11-րդ տուրում Արոնյանը կմրցի Սվիդլերի հետ, Գրիշչուկը՝ Կարլսենի, Կրամնիկը՝ Ռաջաբովի, իսկ Իվանչուկն իր ուժերը կչափի Գելֆանդի հետ:

Share