Բաժին. Այլ Լուրեր

MERCEDES-BENZ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ MERCEDES CLA 45 AMG-Ն

Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է նոր «CLA 45 AMG»-ն: Մեքենան, որը արտադրվել է M-133 բազային մոդելի վրա, օժտված է 2.0 լիտր աշխատանքային ծավալ ունեցող տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 360 ձիաուժ: Մասնագետների խոսքով, սա երբևէ ստեղծված ամենահզոր չորսմխոցանի շարժիչն է: 

CLA 45 AMG-ի շարժիչը բացի հզորությունից ունի նաև խնայողության նոր աստիճան՝ 100կմ ճանապարհ անցնելու համար մեքենան ծախսում է ընդամենը 6,9 լիտր բենզին: Վառելիքի տնտեսման նման պայմաններում նոր Mercedes-ը 0-100կմ/ժ ընկած արագությունը գերազանցում է ընդամենը 4,6 վայրկյանում: Մոդելի մաքսիմալ արագությունը սահմանափակվել է 250կմ/ժ-ով: 

Նոր մոդելը, որը կմրցակցի BMW M135i-ի, AUDI S3-ի և AUDI S4-ի հետ, հնարավոր կլինի պատվիրել 2013թ. հուլիսից: Մեքենան Գերմանիայում կարժենա 56 հազար եվրո: Եվրոպական մյուս երկրներում վաճաքի գինը դեռևս պարզ չէ:

Share