Այլ Լուրեր

Վրաստանի բնակչությունը շարունակել է նվազել

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 694 600 մարդ, ինչը 1.1%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Բնակչության բնական աճը նախորդ տարի բացասական է եղել՝ ծնունդների համեմատ 2542-ով ավելի մահացություն է գրանցվել: Միևնույն ժամանակ, 2023 թվականին մահերը  նվազել են 13%-ով և կազմել 42 756 մարդ: Ծնունդները 5%-ով քիչ են եղել, քան 2022-ին՝ 40214:

Իրավիճակը սրվել է արտագաղթի պատճառով: 2023 թվականին Վրաստանը միգրացիոն բացասական հաշվեկշիռ է ունեցել. 39207-ով ավելի շատ մարդ է լքել երկիրը, քան վերադարձել:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 48%-ը կազմում տղամարդիկ են, իսկ 52%-ը՝ կանայք: Կանանց կյանքի միջին տևողությունը 79.4 տարի է, տղամարդկանցը՝ 70.6 տարի:

Վրաստանի բնակչության 61%-ն ապրում է քաղաքային համայնքներում: Միաժամանակ մայրաքաղաք Թբիլիսիին բաժին է ընկնում երկրի բնակիչների գրեթե մեկ երրորդը:

Եթե ​​Վրաստանում բնակչության ազգային խտությունը կազմում է 64.6 մարդ 1 քառ. կմ, ապա Թբիլիսիում՝ 2495.9 1 քառ. կմ:

Թբիլիսիից հետո ամենաբնակեցվածը Աջարիան է (125.2), Շիդա Քարթլին (71.2) և Իմերեթին (68.9):

Առավել նոսր բնակեցված շրջանը Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին է՝ 1 քառ. կմ ընդամենը 5,7 մարդ:

Share