Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՈՆՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿՄՐՑԻ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության 11-րդ տուրում մեր հայրենակից Լևոն Արոնյանը կրել է հերթական պարտությունը: Արոնյանը, ով մրցում էր Սվիդլերի հետ, անբացատրելի սխալի պատճառով պարտվել է: 

Առաջնության առաջատար  Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ոչ-ոքի են խաղացել նաև Վասիլի Իվանչուկն ու Բորիս Գելֆանդը: Կրամնիկը, ով այսօր կմրցի Արոնյանի հետ, երեկ պարտության է մատնել Ռաջաբովին: 

Այսօր` մարտի 29-ին, ժամը 18:00-ին, տեղի կունենա առաջնության 12-րդ տուրը: 12-րդ տուրում Գելֆանդը կմրցի Սվիդլերի հետ, Կարլսենը՝ Իվանչուկի, Ռաջաբովը՝ Գրիշչուկի, իսկ Լևոն Արոնյանը չեմպիոնության համար մղվող պայքարը կշարունակի Կրամնիկի հետ:

Share