Բաժին. Այլ Լուրեր

«ՆՅՈՒ ՅՈՐՔ 2013» ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

«Նյու Յորք 2013» ավտոցուցահանդեսի շրջանակում պարզ են դարձել տարվա լավագույն ավտոմեքենաների անունները: Տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Volkswagen Golf-ը, որը կարողացել է շրջանցել Mercedes-Benz A-Class-ին, Porsche Boxter-ին, Subaru BRZ-ին և Toyota GT86-ին: Նշենք, որ Volkswagen Golf-ը Ժնևի ավտոցուցահանդեսի ժամանակ ճանաչվել էր «Եվրոպայի լավագույն ավտոմեքենա» անվանակարգի հաղթող:

Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա անվանակարգում հաղթել է Porsche ընկերության երկու մոդել՝ Porsceh Boxter-ը և Porsche Cayman-ը: 

Տարվա ամենանորաձև ավտոմեքենա է ճանաչվել Jaguar ընկերության  F-Type մոդելը: Այս Անվանակարգի համար Jaguar-ի հետ մրցակցում էին Aston Martin Vanquish-ը և Mazda 6-ը: 

Տարվա «կանաչ» ավտոմեքենա անվանակարգում հաղթել է ամերիկյան Tesla Model S-ը: Tesla-ն իր կարգում մրցակցել է Renault Zoe-ի և Volvo V60 Plug-in Hybrid Diesel-ի հետ:

Share