Բաժին. Այլ Լուրեր

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ԵՐԵԿՈ՝ ՊՍԺ – ԲԱՐՍԵԼՈՆԱ ԵՎ ԲԱՎԱՐԻԱ – ՅՈՒՎԵՆՏՈՒՍ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 22:45 տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներից երկուսը: Գերմանական Բավարիան կմրցի Իտալական Յուվենտուսի հետ, իսկ Ֆրանսիական ՊՍԺ-են՝ Բարսելոնայի:

Այսօրվա հանդիպումը Կատալոնացիների համար առանձնահատուկ է, քանի որ այսօրվա խաղում թիմը կղեկավարի Բարսելոնայի մարզիչ Տիտո Վիլանովան, ով հունվարին կայացած քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո վերականգնողական բուժում էր ստանում Նյու-Յորքում: 

Հետարքիր հանդիպում է սպասվում նաև Բավարիա – Յուվենտուս մրցավեճում: Յուվենտուսի գլխավոր մարզիչ Անտոնինո Կոնտեն նշել է, որ Բավարիան ուժեղ մրցակից է Յուվենտուսի համար, և բոլորի համար ակնհայտ է թիմերի միջև եղած տարբերությունը, բայց միևնույնն է Յուվենտուսը այսօր հարձակվողական ոճի գեղեցիկ ֆուտբոլ է խաղալու, և խաղալու է միայն հաղթանակի համար:

Share