Բաժին. Այլ Լուրեր

FACEBOOK-Ի ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆԸ ԿԱՆՎԱՆՎԻ HTC-MYST

Տեղեկատվության արտահոսքի պատճառով հայտնի են դարձել նոր Facebook սմարթֆոնի տվյալները: Նոր սմարթֆոնը, որը կանվանվի HTC-Myst, կարտադրվի Qualcomm Snapdragon S4 MSM8960 պրոցեսորով, որի հզորությունը կկազմի 2×1,5 GHz: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կկազմի 1GB, իսկ ներքին հիշողությունը` 16 կամ 32GB: 

Սմարթֆոնի սենսորային HD էկրանի տրամագիծը կկազմի 4,3 դույմ: «Խելացի» հեռախոսը օժտված կլինի WiFi 802.11 a/b/g/n-ով և Bluetooth 4.0-ով, ինչպես նաև առանձին գրաֆիկական քարտով՝ Adreno 225: 

Սմարթֆոնի դիմային տեսախցիկի հզորությունը կկազմի 1,6MPx, իսկ հետևի մասում գտնվող տեսախցիկի հզորությունը՝ 5.0MPx: HTC-Myst-ը կաշխատի Android 4.1.2 օպերացիոն համակարգով և վաճառքի դուրս կգա 2013թ. ամռանը:

Share