Բաժին. Այլ Լուրեր

ՉԵՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 2-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի երկու հանդիպում: Բավարիան սեփական հարկի տակ ջախջախեց Յուվենտուսին, իսկ ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց Բարսելոնայի հետ:

Բավարիան սեփական հարկի տակ խաղում Յուվետուսին զրկել էր բոլոր խաղային առավելություններից: Չնայած Անտոնինո Կենտեի խոստումներին, Յուվենտուսը առաջին խաղակեսում դիպուկ հարված չի կատարել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին: Մեկնարկային առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց Բավարիայի պաշտպան Դավիդ Ալաբան: Հաշվի տարբերությունը կրկնապատկեց գերմանացի երիտասարդ Թոմաս Մյուլլերը: Այսպիսով Բավարիա-Յուվենտուս` 2-0:

Երեկ կայացած մյուս խաղում սեփական հարկի տակ, օգտվելով մրցավարի կոպիտ սխալներից, ՊՍԺ-ը կարողացավ ոչ-ոքի խաղալ Բարսելոնայի հետ: Չնայած հյուրերի ակտիվ խաղին, տան տերերը կարողացան մի քանի վտանգավոր հակագրոհներ անցկացնել, սակայն Բարսելոնային մի քանի անգամ փրկեց Վիկտոր Վալդեսը: 38-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: 79-րդ րոպեին մրցավարների կողմից չնշանակված ակնհայտ խաղից դուրս վիճակից օգտվելով՝ պատասխան գոլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը: 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չավին, իսկ ավելացրած վերջին րոպեին Մատյուիդին: Այսպիսով, ՊՍԺ-Բարսելոնա 2-2: Նշենք, որ առաջին խաղակեսում ստացված վնասվածքի պատճառով փոխարինվել էր Լիոնել Մեսսին, իսկ երկրորդ խաղակեսում վնասվածքի պատճառով փոխարինվեց նաև Բարսելոնայի պաշտպան Մասքերանոն:

Այսօր՝ ապրիլի 3-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի հանդիպումներից ևս երկուսը: Մալագան սեփական հարկի տակ կնդունի Բորուսսիա Դորտմունդին, իսկ Մադրիդյան Ռեալը՝ Գալաթասարային:

Ռեալի մրցակից Գալաթասարայի հարձակվող Դիդիեր Դրոգբան նշել է, որ Գալաթասարայը սեփական հարկի տակ ընդունակ է հաղթելու Ռեալին: Դրոգբան Նշել է նաև, որ նման թիմի դեմ հնարավոր է հաջողության հասնել լավ կազմակերպված արագ հակագրոհներով:

Բորուսսիայի մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ Իսպանիա է եկել մարտական տրամադրությամբ և համոզված է, որ իր թիմը հաղթանակի կհասնի Մալագայի նկատմամբ:

Share