Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ի ՆՈՐ IPHONE 5S-Ը ՎԱՃԱՌՔԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Apple ընկերությունը սկսել է նոր սերնդի iPhone-ի արտադրությունը: Նոր iPhone-ը կանվանվի iPhone 5S: Այն կարտադրվի A7 պրոցեսորով: Նշենք, որ iPhone 5-ը աշխատում է A6 պրոցեսորով: 

Սպասվում է, որ iPhone 5S-ը օժտված կլինի 13MPx հզորությամբ տեսախցիկով և կաշխատի նորաստեղծ iOS 7 օպերացիոն համակարգով: Որոշ տեղեկությունների համաձայն, ընկերությունը «Macbook» գործարանից մի քանի աշխատողների տեղափոխել էր «iPhone» գործարան՝ նոր iOS 7-ի ստեղծման համար: 

Հատկանշական է, որ iPhone 5S-ը կարտադրվի մի քանի գունավոր պատյաններով: Apple ընկերությունը iPhone 4-ի արտադրության ժամանակ վերացրել էր գունավոր պատյանները և թողել միայն սև ու սպիտակ պատյաններ: 

Apple-ը, բացի 5S-ից, սկսել է նաև ավելի փոքր էկրանով iPhone-ների արտադրությունը: Սմարթֆոնները վաճառքի դուրս կգան օգոստոսին:

Share