Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG GALAXY MEGA ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ

Samsung ընկերությունը կսկսի նոր Samsung Galaxy Mega 5.8-ի և Samsung Galaxy Mega 6.3-ի արտադրությունը: Սմարթֆոնների մոդելներում նշված թվերը հատկանշում են նորաստեղծ մոդելների էկրանների տրամագծերը: 

Mega 5.8-ը հնարավորություն կունենա աշխատելու երկու SIM քարտով: Mega 5.8-ը և Mega 6.3-ը կաշխատեն Android օպերացիոն համակարգով:

Ենթադրվում է, որ Samsung Galaxy Mega 6.3-ը Samsung Note III-ի նոր անվանումն է, քանի որ նախկինում տարածված նորությունների համաձայն՝ Note III-ը պետք է արտադրվեր 6,3 դույմանոց էկրանով:

Նոր մոդելները կաշխատեն 8×1,5GHz հզորությամբ Samsung Exynos 5 պրոցեսորով: Mega 5.8 սմարթֆոնի օպերացիոն հիշողությունը կկազմի 2GB, իսկ Mega 6.3-ինը՝ 4GB:

Samsung Galaxy Mega 5.8-ն ու Samsung Galaxy Mega 6.3-ը վաճառքի դուրս կգան 2013թ. հունիսին:

Share