Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ PORSCHE PANAMERA-Ն ԿԱՐՏԱԴՐՎԻ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՈՎ

Պաշտոնական ցուցադրությունից օրեր առաջ համացանց է թափանցել Porsche ընկերության նոր Porsche Panamera-ի նկարներն ու տեխնիկական տվյալները: Panamera-ի նոր մոդելը արտաքնապես շատ քիչ է փոփոխվել (դիմային լուսարձակներն ու դիմային բանպերը, ինչպես նաև հետևվի լուսարձակները):

Նոր մոդելը, որը կցուցադրվի ապրիլի վերջին կայանալիք Շանհայի ավտոցուցահանդեսին, օժտված կլինի Hybrid 3.0 լիտր աշխատանքային ծավալով և 95 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Նման համատեղումը թույլ է տվել վառելիքի ծախսը կրճատել 56%-ով՝ 7,1 լիտրից հասցնելով 3,1 լիտրի: Միայն էլեկտրական սնուցումով մեքենան հնարավորություն կունենա շարժվել 135կմ/ժ արագությամբ:

Մեքենայի S և 4S մոդելները կարտադրվեն «V-6 3.0» և «V-8 4.8» լիտր աշխատանքային ծավալի տուրբոշարժիչներով: Նման շարժիչները թույլ կտան Panamera-ին 0-100կմ/ժ արագությունը գերազանցել V-6-ին 5,5 վայրկյանում, իսկ V-8-ին` 4,7 վայրկյանում: «Պանամերայի» բազային շարժիչների վառելիքի ծախսը կրճատվել է 18%-ով:

Share