Բաժին. Այլ Լուրեր

ՀԻՄԱ ԷԼ ՌԵԱԼԸ. ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐ ԹԻՄՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ

Տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ 2 ամիս էլ կա, սակայն Հենրիխ Մխիթարյանի ապագա հնարավոր թիմերի ցուցակն արդեն մոտենում է 10-ի: Նրանով հետաքրքրվում են Յուվենտուսը, Բավարիան, Բորուսիան, Բարսելոնը, Չելսին, Լիվերպուլը, Մանչեստեր Յունայթիդը, Անժին, Զենիթը և այլն:

Այսօր այդ թիմերի ցուցակին ավելացավ մադրիդի Ռեալը: Gerüchteticker.com-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն: Կայքի տեղեկատվությամբ պորտուգալացի մասնագետը բավական տպավորված է Մխիթարյանի խաղով:

Share