Բաժին. Այլ Լուրեր

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող հյուրերը ժամանում են Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ քիչ անց մեկնարկելու է ՀՀ ազգային ժողովի հատուկ նիստը: Panorama.am-ը գրում է, որ համալիրի դիմաց հանդիպել են Երևանի նախկին քաղաքապետը Կարեն Կարապետյանը ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ նա հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ, նշել է, որ նման բան չկա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իր անունը կապում են ապագա Կառավարության հետ, մասնավորապես, նրան տեսնում են վարչապետի պաշտոնում, Կ. Կարապետյանը արձագանքել է. «Ընդհանրապես տեղյակ չեմ»: Հարցին՝ եթե լինի պաշտոնի առաջարկ, ապա նա կհրաժարվի՞ դրանից, նախկին քաղաքապետն ասել է. «Կարծում եմ՝ այո»:

Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության այսօր ՀՀ կառավորությունը ողջ կազմով հրաժարական կտա:

Share