Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ AUDI A4-Ը ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ 2014-ԻՆ

Audi ընկերությունը նորացված Audi A8-ը վաճառքի դուրս կբերի 2014թ.: Ավտոմեքենայի նորացված տարբերակում կվերափոխվեն գրեթե բոլոր դետալները: Նոր Audi A4-ի թափքը, նախորդի համեմատ, կթեթևանա 50կգ-ով: Կտեղադրվի նաև նոր սերնդի MMI աուդիոհամակարգ:

Նոր Audi-ն կարտադրվի մի քանի տեսակի շարժիչներով: Ամենափոքր աշխատանքային ծավալ կունենա 1.4 լիտրանոց տուրբոշարժիչը՝ 1,4 TSI, որի հզորությունը կկազմի 150 ձիաուժ: Մեքենան կարտադրվի նաև 2.0 լիտրանոց տուրբոշարժիչով, նոր հզորացված արժիչի հզորությունը կկազմի 225 ձիաուժ:

Audi A4-ը կարտադրվի նաև դիզելային շարժիչով, որի հզորությունը կկազմի 272 դիաուժ, իսկ աշխատանքային ծավալը՝ 3,0 լիտր: Կարտադրվի նաև Hybrid տարբերակով՝ Hybrid Plug-in շարժիչը, որը կունենա 2,0 լիտր աշխատանքային ծավալ և 225 ձիաուժ հզորություն:

Share