Բաժին. Այլ Լուրեր

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԱՅՍՕՐ՝ ԲԱՐՍԵԼՈՆԱ – ՊՍԺ

Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներից երկուսը: Գերմանական Բորուսսիա Դորտմունդը սեփական հարկի տակ ընդունել էր իսպանական Մալագային, իսկ Գալաթասարայը՝ Ռեալ Մադրիդին:

Երկու խաղերն էլ ավարտվեցին տանտերերի հաղթանակով՝ 3-2: Գալաթասարայի խաղում հաշիվը 7-րդ րոպեին բացեց Մադրիդի առաջնորդ Քրիստիանո Ռոնալդոն, երկրորդ խաղակեսում 15 րոպեի ընթացքում Գալաթասարայի Ֆուտբոլիստները աչքի ընկան 3 անգամ՝ Էբուեն, Սնեյդերը և Դրոգբան, իսկ ավելացրած ժամանակին դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդոն: Այսպիսով խաղն ավարտվեց  3-2:

Բորուսսիա Դորտմունդ – Մալագա խաղը շատ հետաքրքիր ավարտ ունեցավ: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1: Գոլեր խփեցին Ռոբերտ Լևանդովսկին և Ժոակինը: Երկրորդ խաղակեսի 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էլիսեուն հաշիվը դարձրեց 1-2: Դորտմունդի ֆուտբոլիստները կարողացան 90-րդ և 91-րդ րոպեներին երկու գնդակ խփելով դուրս գալ 1/2  եզրափակիչ: Այսպիսով, Բորուսսիա Դորտմունդ – Մալագա՝ 3-2:

Այսօր կկայանա ևս երկու հանդիպում. Բարսելոնան սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ-ին, իսկ Յուվենտուսը՝ Բավարիային: Նշենք, որ այսօրվա հանդիպմանը վնասվածքի պատճառով, հնարավոր է, որ խաղադաշտ դուրս չգա «Բարսա»-ի առաջնորդ Լիոնել Մեսսին:

Share