Բաժին. Այլ Լուրեր

ԿԱՆԱԴԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԳԵՐԽՆԱՅՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Ամերրիկյան Shell ընկերությունն արդեն 60 տարի անընդմեջ անցկացնում է մրցույթ, որի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և արտադրեն խնայող ավտոմեքենաներ: Այս տարվա հաղթող է ճանաչվել կանադացի ուսանողներից բաղկացած մի թիմ:

Կանադացիները ստեղծել են այնպիսի ավտոմեքենա, որը 100կմ-ին ծախսում է ընդամենը 0.06 լիտր բենզին: Մեքենան անվանվել է Alerion Supermileag: Սուպեր խնայող մեքենայի արտադրության մեջ հիմնականում օգտագործվել է գերթեթև պլաստմասա: Մեքենան աշխատում է մեկմխոցանի շարժիչով, որի հզորությունը կազմում է 3,5 ձիաուժ:

Նոր գլուխգործոցի վառելիքային ծախսը նվազեցնելու համար նախագծվել են նաև նոր տիպի անիվները, նվազեցվել է շփումը ասվալտի հետ: Alerion Supermileag-ի մաքսիմալ արագությունը կազմում է 30կմ/ժ: Այն կարող է 63 ժամվա ընթացքում անցնել 1525կմ ճանապարհ և դրա համար ծախսել ընդամենը 1 լիտր բենզին:

Share