Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՐԶ Է ԴԱՐՁԵԼ ODNOKLASSNIKI.RU ԿԱՅՔԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Պարզ է դարձել Odnoklassniki.ru կայքի խափանման պատճառը: «Одноклассники»-ն, որը պատկանում է Mail.ru Group-ին, խափանվել էր սխալ տեղադրված սիստեմային ֆայլի պատճառով: Այս մասին հայտնել է ընկերության աշխատակից Մարիա Լապուկը:

Նշենք, որ «Օդնոկլասսնիկի»-ն խափանվել էր նախորդ ուրբաթ՝ ապրիլի 5-ին: Ընկերության աշխատակիցները նույն օրը վերականգնել էին կայքի որոշ ֆունկցիաներ, սակայն ամբողջովին վերացնել տեխնիկական խոտանը հաջողվել էր երկու օրվա ընթացքում:

Փչացած ֆայլը համակարգ է ներթափանցել կենտրոնական սերվերային համակարգչի օգնությամբ: Այս ամենի հետևանքով կարիք է առաջացել վերատեղադրել սոցցանցի բոլոր 5000 սերվերների օպերացիոն համակարգերը և վերբեռնել դրանք: Ցանցի սերվեներն աշխատում են LINUX օպերացիոն համակարգով:

Լապուկը նշել է նաև, որ որպես այս ամենի փոխհատուցում՝ կայքից օգտվողները կստանան բազմաթիվ բոնուսներ և անակնկալներ: Նշենք, որ Odnoklassniki.ru կայքը համարվում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը, որից օրական օգտվում են 40 մլն մարդ:

Share